Karevorinfo  Համացանց  411

«Նիկոլ Փաշինյանը խաղաղությունից պետք է խոսեր պատերազմից առաջ, այլ ոչ թե հիմա». Կարպիս Փաշոյան

00:16 երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
«Նիկոլ Փաշինյանը խաղաղությունից պետք է խոսեր պատերազմից առաջ, այլ ոչ թե հիմա». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները խոսում են խաղաղությունից, ես դա դիտարկում եմ որպես անարգանք մեր զոհված տղաների նկատմամբ։ Կառավարող քաղաքական ուժն այլևս ո՛չ իրավունք և ո՛չ էլ առաքելություն չունի հանդես գալու տարածաշրջանում խաղաղության հաստատման դիրքերից։ Հայ ժողովուրդը նրանց այդպիսի հնարավորություն ընձեռել էր 2018-ի մայիսից մինչև 2020-ի սեպտեմբերն ընկած ժամանակաշրջանը, բայց նրանք վատնել են այդ հնարավորությունը՝ նախընտրելով պատերազմը։ Նիկոլ Փաշինյանը խաղաղությունից պետք է խոսեր պատերազմից առաջ, այլ ոչ թե հիմա, երբ նրա արկածախնդրության պատճառով հազարավոր մարդիկ են սպանվել։ Պատերազմի կուսակցությունն ու խաղաղությունը անհամատեղելի են, քանի որ պատերազմում կապիտուլյացիայի ենթարկվածը ոչ թե խաղաղություն է ցանկանում, այլ պարզապես ստիպված է խոնարհվել ու համբուրել հակառակորդի կոշիկը։
     Նիկոլ Փաշինյանը պատերազմի կուսակցության վերջին ակորդն էր և նրա էջը փակված է։ Նա չի կարող խաղաղություն բերել, քանի որ արդեն մահ է բերել։ Իրական արժանապատիվ խաղաղությունը գալու է նրանից հետո։
     Հավատացնում եմ բութ ոչմիթիզականության այլընտրանքը լպրծուն «խուճուճհովոիզմը» չէ»։