Karevorinfo  Միջազգային  140

Սինգապուրցի բլոգերը 98 հազար դոլար կվճարի` #Facebook-ում վարչապետին զրպարտելու համար

00:00 երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
Սինգապուրցի բլոգերը 98 հազար դոլար կվճարի` #Facebook-ում վարչապետին զրպարտելու համար

Սինգապուրի դատարանը տեղացի բլոգեր Լեոն Զե Հյանից պահանջել է վարչապետ Լի Սյան Լունին 133 000 սինգապուրյան դոլարի (98,8 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում վճարել՝ Facebook-ում ոչ հավաստի տեղեկատվություն տարածելու համար:
     «Պատասխանողը հիմք չի ունեցել պնդելու, որ զրպարտչական խեսքերը չեն վերաբերում Լի Սյան Լունին։ Արտահայտությունները ենթադրում են, որ պարոն Լին, իբր, ներգրավված է եղել լուրջ հանցավոր գործունեության մեջ», - նշվում է դատավոր Աեդիթ Աբդուլի հայտարարության մեջ։
     Բլոգերը 2018-ի նոյեմբերին Facebook-ում նյութ է հրապարակել՝ հղում անելով Մալայզիական The Coverage լրատվական պորտալին: Այնտեղ տեղադրվել էր հոդված, որում ասվում էր, որ Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը «գաղտնի գործարք» է կնքել Լի Սյան Լունի հետ, որը վերաբերում էր Սինգապուրի բանկերի միջոցով 1MDB պետական ներդրումային ֆոնդի հափշտակված միջոցների անօրինական փոխանցումների գործարքներին:
     Կառավարության ղեկավարի փաստաբանները պահանջել են բռնագանձել 150 հազար սինգապուրյան դոլար (111,4 հազար ԱՄՆ դոլար), ամբաստանյալի ներկայացուցիչները պնդել են վճարել 1 սինգապուրյան դոլարի (70 ԱՄՆ ցենտ) չափով փոխհատուցում: