Karevorinfo  Իրադարձություններ  172

«Ես դժգոհ եմ, որ շուտ չհաջողվեց հասնել մեր նպատակին». Վազգեն Մանուկյան

16:20 կիրակի, 28 մարտի, 2021 թ.
«Ես դժգոհ եմ, որ շուտ չհաջողվեց հասնել մեր նպատակին». Վազգեն Մանուկյան

Այսօր՝ մարտի 28-ին, Դեմիճյան փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ իրենց նպատակը մնում է նույնը՝ «ժողովրդին ծանոթացնել իրենց տեսակետների հետ»:

«Մարզային այցելությունները դեռ առջևում են: Ես դժգոհ եմ, որ շուտ չհաջողվեց հասնել մեր նպատակին, բայց ինչպես երևում է, այս պրոցեսը երկար է տևելու»,- ասաց նա:
     Վազգեն Մանուկյանը չբացառեց, որ «Հայրենիքի փրկության շարժմումը» ֆորմատի փոփոխություն անի. «Հնարավոր է, կհավաքվենք, իրար հետ կբանակցենք: Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցությանը, ես ասել եմ, որ ոչ մի ֆորմատով չեմ մասնակցելու, բայց կարող է գնամ հանդիպումների կամ հեռուստացույցով ելույթներ ունենամ: Դա չի լինելու այս կամ այն թեկնածուի կամ կուսակցության կողմ, այլ լինելու է ընդհանուր վիճակի մասին և Նիկոլի դեմ»,- ասաց Մանուկյանը: