Karevorinfo  Իրադարձություններ  572

«Մեր առաջիկա գործողությունները բաժանվելու են 3 փուլի»․ Իշխան Սաղաթելյան

16:08 կիրակի, 28 մարտի, 2021 թ.
«Մեր առաջիկա գործողությունները բաժանվելու են 3 փուլի»․ Իշխան Սաղաթելյան

«Ունենք բոլոր բավարար հիմքերը՝ մտածելու, որ իշխանությունները հերթական անգամ խաբելու են և ընտրություններ չեն նշանակելու»,- Դեմիճյան փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նա հայտարարեց, որ իրենք Փաշինյանի որևէ խոսքին չեն վստահում:
     Սաղաթելյանի խոսքով՝ Շարժման առաջիկա գործողությունները բաժանվելու են երեք պայմանական փուլի. «Առաջին՝ մինչև իր հրաժարական․ այսինքն՝ եթե իրականություն դառնա ընտրություններ նշանակելու հանգամանքը, վարչապետը պետք է հրաժարական տա։ Այդ հրաժարականը լինելու է ապրիլի 22-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Առաջին փուլում մենք շարունակելու ենք մեր մարզային այցելությունները՝ ավելի լայն թափով, բողոքի, անհնազանդության ակցիաները։ Հեռացման պահանջը պետք է ավելի ամբողջացնենք նաև մարզերի բնոկչության հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ երկրորդ փուլում՝ հրաժարական տալուց հետո, 14 օրերի ընթացքում, պետք է ամեն ինչ արվի, որ դե յուրե հրաժարականը դառնա դե ֆակտո։

«Այսինքն՝ ինքը հեռացվի և վարչապետի պաշտոնակատար չլինի։ Եթե այդ փուլում ինչ-ինչ պատճառներով մեր նպատակին չհասնենք, այդ ժամանակ նոր գալիս է ընտրական փուլը: Այդ ժամանակ Շարժման յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իր դիրքորոշման մեջ՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ։ Ամենակարևորը, Նիկոլը այդ ընտրությունները դիտելու է որպես իր կաշին փրկելու միջոց: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա թույլ չտակք: Շատ կարևոր է, որ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը դա չդիտարկեն որպես պարզ, սովորական ընտրություն, այլ դիտարկեն դավաճանին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր՝ ընտրության միջոցով»,- ասաց նա։