Karevorinfo  Համացանց  205

«Սրանց համար որևէ սրբություն գոյություն չունի․ ի՜նչ հայրենիք, ի՜նչ Արցախ, ի՜նչ ցեղասպանություն». Ավետիք Իշխանյան

15:16 կիրակի, 28 մարտի, 2021 թ.
«Սրանց համար որևէ սրբություն գոյություն չունի․ ի՜նչ հայրենիք, ի՜նչ Արցախ, ի՜նչ ցեղասպանություն». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թրքաբարո դուրսպրծուկները

Համացանցը լցված է զայրացած գրառումներով, կապված, այսպես կոչված Ազգային Անվտանգության Խորհրդի, քարտուղար Արմեն Գրիգորյանի թրքաբարո արտահայտության հետ։
     Հարգելիներս, այդ ո՞վ դառավ այդ Արմեն Գրիգորյանը, որ դեռ մի բան էլ ինքնուրույն մտքեր հայտներ, որ դրան քարկոծում եք։ Հիշենք, որ նմանատիպ արտահայտություններով են հանդես գալիս նաև , այսպես կոչված մանկուրտ-պատգամավորները, ոչինչ չարտահայտող դեմքով, այսպես կոչված Էկոնոմիկայի նախարարը, շուտով «Россия» մոլ անունը կրող առևտրի կենտրոնը «Turkey» մոլ վերանվանող, այսպես կոչված գործարարը և այլ պատմական, ազգային, մարդկային հիշողությունից զուրկ՝ միայն ստամոքսներով մտածող մարդանմաններ։ Սրանց համար որևէ սրբություն, արժեքային համակարգ գոյություն չունի․ ի՜նչ հայրենիք, ի՜նչ Արցախ, ի՜նչ ցեղասպանություն, այլ միայն ու միայն՝ փո՛ղ, փո՛ղ, փո՛ղ։ Եվ սրանց այդ անմարդկային հակումները հիանալի նկատել և առավել «հղկել» է անձամբ բռնապետիկը, որին շարունակում ենք հանդուրժել։ Այնպես որ, հարգելինե՛րս, ամեն այսպիսի տխմարաբանություններից հետո, իմիջիայլոց հիշեք խոսքերի «հեղինակին» և հիմնական թիրախ դարձրեք նրանց թրքաբարո կերակրողին։
     ․․․Իհարկե, ինձ համար անհասկանալի և ցավալի է, որ լինելով արցախցի, Արմեն Գրիգորյանի սիրտը չի ցավում հայրենիքի կորստի համար։ Նա չի տեսնում արցախցի գերի գյուղացիների նվաստացումը ԹՈՒՐՔԻ կողմից»: