Կորոնավիրուսով վարակման 777 և մահվան 14 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 777 և մահվան 14 նոր դեպք

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 777–ով և դարձել 190317։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 14466 մարդ, կատարվել է 838839 թեստավորում, առողջացել են վարակվածներից 171506-ը։ Գրանցվել է մահվան 3464 դեպք (+14)։ Կորոնավիրուսով վարակված, այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի ավելացել՝ 881։