Karevorinfo  Իրադարձություններ  246

Մահացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավարը

21:44 շաբաթ, 27 մարտի, 2021 թ.
Մահացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավարը

Մահացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար, փորձառու դիվանագետ Արա Վլադիմիրի Մնացականյանը: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

«Խորը կսկիծով և մեծ ցավով հայտնում ենք, որ ս/թ․ մարտի 27-ին կյանքից անժամանակ հեռացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար, փորձառու դիվանագետ Արա Վլադիմիրի Մնացականյանը, ով իր բարձր մասնագիտական գործունեությամբ երկար տարիներ ՀՀ ԱԳՆ-ի ներքո ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։
     Դեսպանության ողջ անձնակազմի անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Արա Մնացականյանի հարազատներին, մտերիմներին և բոլոր գործընկերներին։

Հայտնում ենք նաև, որ Մոսկվայում նախատեսված Ա․Մնացականյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ս/թ․մարտի 29-ին, ժամը՝ 14:00-ից 15:00-ը (հասցե՝ Ստրոմինկա փ․7, կ․ 10 – Բախրուշին եղբայրների անվ․ հ․5 քաղաքային հիվանդանոց)»,- ասված է հաղորդագրության մեջ: