Karevorinfo  Իրադարձություններ  282

Շիրակի մարզում ճակատ-ճակատի են բախվել «07»-ն ու բեռնատար Volvo-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

19:56 շաբաթ, 27 մարտի, 2021 թ.
Շիրակի մարզում ճակատ-ճակատի են բախվել «07»-ն ու բեռնատար Volvo-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 140 կմ-ին՝ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի վարչական տաածքում, ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և Volvo մակիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած Աշոցքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշոցքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճանապարհին ձյուն է տեղացել և բուք է եղել, սակայն տեղի ճանշինը կատարել էր ճանապարհի մշակման աշխատանքներ, սակայն «07»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին։ Մահացածը 59-ամյա կին է, ով «07»-ի ուղևորն է եղել։