Karevorinfo  Համացանց  249

«Այս հոդվածում չեք կարող գտնել մի բառ անգամ, որ գործի կարճման հիմք կարող է լինել». Լյովա Եղիազարյան

19:16 շաբաթ, 27 մարտի, 2021 թ.
«Այս հոդվածում չեք կարող գտնել մի բառ անգամ, որ գործի կարճման հիմք կարող է լինել». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածն է ամբողջությամբ՝ քրեական գործի կարճման և քրեական հետապնդման մասին:
     Ինչքան ուզում եք, փնտրեք, դուք չեք կարող գտնել մի բառ անգամ, որ գործի կարճման հիմք կարող է լինել Սահմանադրական դատարանի որոշումը,ինչը նշանակում է,որ ՍԴ որոշումը ենթակա չէ կատարման:
     Հոդված 35. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
     1. Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե՝
     1) բացակայում է հանցագործության դեպքը.
     2) արարքի մեջ հանցակազմ չկա.
     3) վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է օրինաչափ.
     4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը.
     5) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ.
     6) անցել են վաղեմության ժամկետները.
     7) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը.
     8) անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի եւ դատախազի չվերացված որոշում.
     9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով նախատեսված տարիքին.
     10) անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար.
     11) անձը կամովին հրաժարվել է չավարտված հանցագործությունը մինչեւ վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում.
     12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.
     13) ընդունվել է համաներման ակտ:
     2. Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման՝ կատարված հանցագործությանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:
     3. Դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, հայտնաբերելով քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ, քրեական գործով մինչդատական վարույթի յուրաքանչյուր փուլում որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Դատախազն իրավասու է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել նաեւ գործը դատարան ուղարկելուց հետո, բայց մինչեւ դատական նիստում գործի քննությունն սկսվելը:
     4. Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:
     5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:
     6. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ եւ 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում եւ քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: