Karevorinfo  Համացանց  272

«Այս խայտառակությունը պետք է հետևանք ունենա». Նորայր Նորիկյան

16:44 շաբաթ, 27 մարտի, 2021 թ.
«Այս խայտառակությունը պետք է հետևանք ունենա». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պրոֆեսիոնալ» իրավաբաններին և իրավապահ համակարգի «նաչալնիկներին» աստիճանազրկելով՝ կվռնդեի համապատասխան վայր...
     Մարտի 1-ի գործը տապալելու, կոռուպցիայի դեմ պայքարն ամբողջությամբ ձախողելու, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործընթացում ֆիասկո արձանագրելու, բոլոր հանցագործներին ազատության մեջ վխտալու հնարավորություն տալու և անպատիժ թողնելու, հանրությանը երեք տարի շարունակ հիմարի տեղ դնելու համար նախկին ու ներկա բոլոր «պրոֆեսիոնալ» ու «բարձր» մակարդակի իրավաբաններին, իրավախորհրդատուներին, ինչպես նաև իրավապահ համակարգի «նաչալնիկներին» աստիճանազրկելով, կվռնդեի համապատասխան վայր՝ այսպիսի փնթի, անորակ ու ձախողված գործունեության համար:
     Այս խայտառակությունը պետք է հետևանք ունենա:
     Եթե պետությունը, ի դեմս իր իրավապահ համակարգի, չի կարողանում պատասխանատվության ենթարկել ու պատժել հանցագործներին՝ երկրում վերականգնելով օրինականությունը, ապա հարց է առաջանում, արդյո՞ք այդ համակարգերի պատասխանատուները ոչ պակաս վտանգավոր հանցագործներ չեն:
     Սփափվե՛ք, եթե մեծ ու փոքր հանցագործները պատասխան չտան, Դուք եք պատասխան տալու ձեր փնթի ու տապալված գործունեության համար:
     Այլընտրանք չունենք՝ ստեղծելու ենք ուժեղ ու արդար Հայաստան...»: