Karevorinfo  Թերթերի տեսություն  152

Նույնիսկ եղածը չենք կարողանում պահել. մետրոպոլիտենը վնասով է աշխատում. «Ժողովուրդ»

09:52 շաբաթ, 27 մարտի, 2021 թ.
Նույնիսկ եղածը չենք կարողանում պահել. մետրոպոլիտենը վնասով է աշխատում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն աշխատում է վնասով: Ամեն դեպքում, դա են վկայում տվյալները, որոնք Երևանի քաղաքապետարանը տրամադրել է՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան: 2016-2020թթ գրանցվել է ուղևորահոսքի աճ, սակայն 2020թ-ին COVID-19-ի հետ կապված սահմանափակումներով, մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ, ինչպես նաև պատերազմական դրությամբ պայմանավորված՝ գրանցվել է ուղեւորահոսքի կտրուկ նվազում. 2019 թվականին այն կազմել 19 մլն 993 հազար 203 ուղևոր, 2020 թվականին՝ 10 մլն 747 հազար 551 ուղևոր:

Սակայն քաղաքապետարանը չկարողացավ տեղեկություն տրամադրել վերանորոգման կամ հիմնանորոգման ծախսերի մասին, քանի որ դրանց վերաբերյալ փաստաթղթերը տրամադրվել են իրավապահ մարմիններին հարուցված քրեական գործի շրջանակներում, որը գտնվում է նախաքննության փուլում։

Օրինակ՝ նվազել է նաև մետրոպոլիտենի սրահներում և վագոններում տեղադրված գովազդներից ստացված հասույթը: Եթե մետրոպոլիտենը 2018 թվականին ստացել էր 93 մլն դրամ, 2019 թվականին՝ 115 մլն դրամ, ապա 2020 թվականին կտրուկ նվազում է եղել, և թիվը կազմել է 61 մլն դրամ։ Դրա հետ մեկտեղ 2020թ. աշխատավարձի բյուջեն կազմել է 2 միլիարդ դրամ, իսկ միջինացված աշխատավարձն էլ՝ 176 հազար դրամ:

Շատ են նաև կոմունալ ծախսերը. 2020թ կատարված կոմունալ ծախսերն են՝ գազ՝ 12 մլն դրամ, էլեկտրաէներգիա՝ 509 մլն դրամ, կապի ծառայություններ՝ 9 մլն ՀՀ դրամ, ջուր՝ 41 մլն ՀՀ դրամ։ Այսինքն՝ այս թվերը ևս վկայում են, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն աշխատում է վնասով, վերանորոգում էլ վաղուց չի կատարվել, մինչդեռ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոստանում էր մետրոյի նոր կայարան կառուցել։ Պարզվում է՝ նույնիսկ եղածը չենք կարողանում պահել»։

Մանրամասները՝ թերթի համարում: