Karevorinfo  Հարցազրույցներ  143

«Գերիների հարցը շատ նուրբ և հանգիստ աշխատանք է պահանջում». Տիգրան Ավինյան

22:08 ուրբաթ, 26 մարտի, 2021 թ.
«Գերիների հարցը շատ նուրբ և հանգիստ աշխատանք է պահանջում». Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցին, համոզմունք հայտնեց, որ նրանց ազատման գործում Հայաստանը արդյունքների կհասնի:

«Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ կիսում է մեզ հետ այն մոտեցումը, որ բոլոր ռազմագերիները և ձերբակալված անձինք պետք է վերադառնան։ Չնայած Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարություններ է տարածել, որոնք հակասում են նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությանը։ Այնուամենայնիվ կարծում եմ, էստեղ շատ նուրբ և հանգիստ աշխատանք է պահանջվում մեզանից, համբերություն է պահանջվում։ Եվ ես, միանշանակ, համոզված եմ, որ մենք արդյունքների հասնելու ենք։ Ինչպես նաև ուզում եմ շեշտել, որ միջազգային ճնշումը այս առումով Ադրբեջանի վրա գնալով ավելանում է և շարունակաբար ավելանալու է։ Որովհետև սա մի կետ է, որտեղ շատ տարընթերցման կամ տարբեր ձևի մեկնաբանությունների հնարավորություն չկա։ Անկախ նրանից, թե ադրբեջանական ինչ կարգավիճակ է տալիս այդ անձանց, ովքեր որ պահվում են՝ դրանք բոլորը, լինեն ձերբակալված, լինեն քաղաքացիական, լինեն ռազմագերի, բոլորը պետք է վերադարձվեն առանց նախապայմանների»,- ասաց Ավինյանը:

Եթերի ընթացքում նա հայտնեց, որ մինչ օրս Հայաստանին վերադարձվել է 70 անձ: Ավինյանը, միևնույն ժամանակ, չհայտնեց ներկայումս Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը, նրա խոսքով՝ տեղեկությունը խորհրդապահական բնույթի է:

Մանրամասները՝ տեսանյութում: