Karevorinfo  Միջազգային  253

Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռ է կայացվել

16:08 ուրբաթ, 26 մարտի, 2021 թ.
Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռ է կայացվել

Թուրքիայի 3 նախկին բարձրաստիճան ոստիկաններ ցմահ ազատազրկման են դատապարտվել՝ 2007 թվականի հունվարին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանությանը մեղսակից է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որին Թուրքիայում անվանում են FETO և ահաբեկչական համարում։ Մեղադրանքները հեռակա կարգով ներկայացվել են նաև ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին։

Ըստ գործակալության՝ Ստամբուլի դատարանը Դինքի սպանության նախապատրաստման համար մեղավոր է ճանաչել և ցմահ ազատազրկման դատապարտել Թուրքիայի Տրապիոն նահանգի անվտանգության ծառայության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության վարչության հետախուզության բաժնի պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության բաժնի պետ Մուհարեմ Դեմիրքալեին: Տրապիզոն նահանգի ժանդարմերիայի նախկին պետ Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման։ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել լրագրող Էրջան Գյունը, որին մեղադրել են FETO-ին անդամակցելու մեջ։

Մի քանի մեղադրյալներ արդարացվել են։