Karevorinfo  Հարցազրույցներ  158

«Մեր երեխեները անցնելու են հայ եկեղեցու պատմությունը «Հայոց պատմություն» առարակայի շրջանակներում». ԿԳՄՍ նախարար

19:25 հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.
«Մեր երեխեները անցնելու են հայ եկեղեցու պատմությունը «Հայոց պատմություն» առարակայի շրջանակներում». ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ տեղի ունեցող քննարկումներին:

Հիշեցնենք՝ հանրային քննարկման էր դրվել Հանրակրթության պետական չափորոշիչների նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանել դպրոցական ծրագրից: Թեման լայն արձագանք ստացավ. եղան թե՛ քննադատություններ, թե՛ դրական արձագանքներ:

Նախարարն այսօր հայտնել է, որ տարածված տեսակետները, թե թեման ընդհանրապես հանվում է դպրոցական ծրագրերից, իրականությանը չի համապատասխանում:

«Մեր երեխաները դպրոցում սովորելու են և անցնելու են հայ եկեղեցու պատմությունը: Այսինքն, եկեղեցու հիմնադրումից մինչև մեր օրերը այդ գիտելիքներն ունենալու են մեր երեխաները «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում: Շատ տարօրինակ է, որ ոմանք փորձում են հայ եկեղեցու պատմությունը տարանջատել հայ ժողովրդի պատմությունից: Մենք դա դիտարկում ենք որպես մեկ միասնական պատմություն: Այդ տարանջատումները տարօրինակ են, մանիպուլյատիվ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: