Karevorinfo  Հարցազրույցներ  143

«Պարո՛ն Ծառուկյան, հե՞տ եք քաշվել, էլի փակե՞լ եք քաղաքականության էջը». Սիսակ Գաբրիելյան

23:15 չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.
«Պարո՛ն Ծառուկյան, հե՞տ եք քաշվել, էլի փակե՞լ եք քաղաքականության էջը». Սիսակ Գաբրիելյան

Ինչպես հայտնել էինք՝ Վերաքննիչ դատարանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով այսօր որոշում է կայացրել գործը հետ ուղարկել Առաջին ատյան՝ նոր քննության։

Թեմային «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը մեղադրվում այն բանում, թե մտադրված է չեզոքացնել իշխանափոխության մասին հայտարարած ԲՀԿ առաջնորդին, իմքայլական պատգամավորը պատասխանել է. «Դուք անկեղծությամբ հավատում եք, որ այսօր ՀՀ-ում ԲՀԿ-ն կարող է իշխանափոխություն անե՞լ։ Ես, անկեղծ ասած, չեմ հավատում։ Եվ պարբերաբար նշվում է՝ այս ամենը տեղի ունեցավ, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն արեց։ Հունիսի 5-ին արված հայտարարությունը հունիսի 8-ին բոլորովին այլ կերպ մեկնաբանվեց, հունիսի 12-ին բոլորովին այլ կերպ մեկնաբանվեց, հիմա այլ կերպ է մեկնաբանվում։ Ի՞նչ էր ասել պարոն Ծառուկյանը կամ ասելուց հետո հե՞տ է քաշվել, ասում էր, որ պետք է փոխվի, էսօր ի՞նչն է խանգարում պարոն Ծառուկյանին փոխելու։ Ոչ կալանքի տակ եք, ոչ էլ եսիմ ինչ իրադարձություն է տեղի ունեցել, որ Ձեր ընտրազանգվածի 90 տոկոսը վերացել է։ Եթե կան այդ պայմանները, որ պետք է անեք, հիմա արեք, ի՞նչն է խնդիրը»:

Դիտարկմանը, թե այժմ Ծառուկյանն ու Վանեցյանը բուժվում են կորոնավիրուսից, Գաբրիելյանն ասել է. «Առողջություն եմ մաղթում իրենց, բայց էս հարցը ինձ միշտ տանջել է՝ հիմա այդ հայտարարությունից հետո հե՞տ եք քաշվել, էլի քաղաքականության էջ եք փակե՞լ, չեմ հասկանում։ Արել եք այդ հայտարարությունը, բա հիմա ինչո՞ւ չի տեղի ունենում այդ ամենը»:

Մանրամասները՝ տեսանյութում: