Karevorinfo  Համացանց  219

«Լայվում ճվճվալով համակարգային բարդ խնդիրները չեն լուծվի». Կ. Վրթանեսյան

02:10 հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.
«Լայվում ճվճվալով համակարգային բարդ խնդիրները չեն լուծվի». Կ. Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաճախ եմ գրում համակարգերի, ենթակառուցվածքների, լոգիստիկայի բարդությունը թերագնահատելու մասին։ Երեկ այս մասին զինպատրաստության կոնտեքստում էի գրել, բայց կարելի է ցանկացած ոլորտի գրեթե ցանկացած խնդրից օրինակներ բերել։

Մեր կրթական համակարգի խնդիրներից մեկն այն է, որ այդ համակարգում «եփվողին»՝ սովորողին, համակարգային մտածողություն չեն տալիս։

Գուցե ասվում է, բայց նորմալ չի բացատրվում, որ, օրինակ, պետությունը բազմաթիվ տարրերից բաղկացած բարդ մեխանիզմ է։ Որ իշխանության ճյուղերը պետք է հավասարակշռեն միմյանց և ինչու է դա կարևոր։

Հետևանքն այն է, որ շատերս համոզված ենք, թե բարդ խնդիրները լուծելու շատ հեշտ ձևեր կան, որոնք մեզնից թաքցնում են «մութ ուժերը»։

Երեկ բացատրեցի, որ զինպատրաստության խնդիրը մեկ դասագրքով, մեկ առարկայով, մեկ լավ դպրոցով կամ ակումբով չի լուծվի։

Այսօր լրագրողի հետ խոսում էի տեղեկատվական անվտանգության, ու վերջին օրերի արտահոսքերի մասին, որ ադրբեջանցիների ձեռքում հայտնվել են զինվորականների, հատուկ ծառայությունների աշխատակիցների անձնական տվյալներ, փաստաթղթերի սկաններ և այլն։

Այստեղ էլ խնդիրը մեկ «ծակը», մեկ խոցելիությունը չէ։ Մի «ծակը» փակում ես, ուրիշ 40 հատ «ծակ» է հայտնի դառնում։ Խնդիրը նույնիսկ ոչ թե մեկ, այլ մի քանի հարթություններում է. կրթականից մինչև տեխնիկական և սոցիալական։

Ընդ որում, այս խնդիրներն անընդհատ հակազդեցություն են պահանջում։ Այնպես չէ, որ Իքս հարցն այսօր լուծեցիր, ու մինչև ժամանակների վերջ ապահովագրված ես։ Հենց մեջքդ թույլ թողեցիր, բոլոր ծակերից պրոբլեմներն սկսելու են դուրս գալ։

Շրջապատող աշխարհն է անընդհատ փոխվում՝ ամեն օր բերելով նոր սպառնալիքներ ու նաև հնարավորություններ։

Երբ իշխանության են գալիս մարդիկ, որոնք համոզված են, որ համակարգային բարդ խնդիրները հնարավոր է լուծել մեկ կամ երկու պաշտոնյայի փոխելով կամ լայվում ճվճվալով, համակարգերը/ենթակառուցվածքներն սկսում են քայքայվել, իսկ խնդիրները կուտակվում են ձնե գնդի սկզբունքով։

Այդ իրավիճակում ցանկացած ցնցում կարող է դառնալ մահացու պետության համար։

Ընդ որում, մարդկանց մեծ մասը չեն հասկանալու, թե «ոնց էղավ, որ սենց էղավ», քանի որ արտաքնապես ամեն ինչ թվում էր, թե օք է...»: