Karevorinfo  Թերթերի տեսություն  119

Դատախազներին կարող են ընտրել նաև արտահերթ մրցույթով․ «Ժողովուրդ»

08:55 չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.
Դատախազներին կարող են ընտրել նաև արտահերթ մրցույթով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնելու, որի օրակարգում ընդգրկված է նաև «Դատախազության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Վլադիմիր Վարդանյանն առաջարկում են ամրագրել, որ դատախազներին կարող են ընտրել նաև արտահերթ մրցույթով: Բանն այն է, որ այժմ «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Եվ, ահա, պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ նկատում են, որ արտահերթ մրցույթ անցկացնելու հնարավորություն տալու հարցը հրատապ է, քանի որ քրեական գործերի շարունակական աճ է, իսկ դատախազներն էլ գերծանրաբեռնված են»:

Մանրամասները՝ թերթի համարում։