Karevorinfo  Համացանց  105

«Նախագահը պասիվ դերակատարում ունի, որը կասկածների առիթ է տալիս». Արման Բաբաջանյան

14:50 երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ.
«Նախագահը պասիվ դերակատարում ունի, որը կասկածների առիթ է տալիս». Արման Բաբաջանյան

Այսօր՝ հուլիսի 7-ին, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամները Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի մոտ հանդես եկան ՍԴ հարցը շուտափույթ լուծելու կոչով: «Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ դերակատարում ունի Սահմանադրական դատարանը մեր երկրում, ինչպիսի վճռական դերակատարում կարող է ունենալ ընտրությունների ընթացքում: Առնվազն 25 տարի տեսել ենք, թե ինչով է զբաղված եղել այդ դատարանը, ինչպես է ամեն անգամ նպաստել ռեժիմի վերարտադրմանը, ինչպես է վավերացրել կեղծ ընտրությունները: Եվ չի բացառվում, որ ներքին պայմանավորվածություններով, իսկ այդպիսի հիմնավոր կասկածներ կան, որ այս դատարանը նախկին իշխանությունների հետ կարող էր ունենալ քաղաքական պայմանավորվածություններ և նրանց քաղաքական նպատակների համար ապահովել ՍԴ-ի ճակատը»,- ասաց Արման Բաբաջանյանը: Պատգամավորի կարծիքով՝ այս ճակատագրական պահին Հանրապետության նախագահը պասիվ դերակատարում ունի, որը կասկածների առիթ է տալիս: «Նախագահի ակտիվությունն այս հարցում պատասխանատու վերաբերմունք կլինի նրա սահմանադրական առաքելության իրացման նկատմամբ և հարցեր չի առաջացնի: Ես վստահաբար կարող եմ ասել, որ գտնվում ենք այն նույն իրավիճակում, ինչ որ 2018 թվականի ապրիլի 21-ին էր, երբ Հանրապետության հրապարակում հարյուր հազարավոր քաղաքացիներ սպասում էին նախագահին, և նրա քայլն էապես լիցքաթափեց և հանգուցալուծեց հեղափոխության ընթացքը»: Բաբաջանյանը կոչ արեց նախագահին անմիջապես ձեռնամուխ լինի այդ գործընթացի ազդարարմանը, որովհետև, նրա խոսքով, այս պահին էլ Հայաստանի քաղաքացին սպասում է նախագահի քայլին: «Նախագահը ակտիվ դերակատարում պիտի ստանձնի, որովհետև Սահմանադրությունը պարտադրում է նրան ակտիվություն ցուցաբերել»,- նկատեց պատգամավորը։