Karevorinfo  Համացանց  205

«Սահմանադրությունը չի կարող կախված լինել օրվա իշխանության ցանկություններից». Արման Աբովյան

22:40 կիրակի, 05 հուլիսի, 2020 թ.
«Սահմանադրությունը չի կարող կախված լինել օրվա իշխանության ցանկություններից». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս օրերին շատերը հարցնում են, թե ինչով է պայմանավորված մեր կոշտ դիրքորոշումը, որը վերաբերվում է իշխանության կողմից Սահմանադրության որոշ նորմերի կամայական փոփոխության փորձերին, իսկ ավելի հստակ` Սահմանադրության նսեմացմանը և փաստացի տապալմանը։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է. Սահմանադրությունը չի կարող կախված լինել անձերից կամ օրվա իշխանության ցանկություններից, Սահմանադրությունը մեր բոլորի երաշխիքն է առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները... Երաշխավորում է լինել ազատ, երաշխավորում է, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր անձնական կարծիքը, և դրա համար նա չի ենթարկվի կտտանքների և հատապնդման, երաշխավորում է, որ մենք բոլորս հավասար ենք բոլոր հիմնարար իրավունքներով և պարտականություններով, և, ի վերջո, երաշխավորում է, որ իշխանության բոլոր թևերը ձևավորվում են ոչ թե իշխող ուժի ցանկության, այլ միայն և միայն ժողովրդի կամքի համաձայն։

Ես համոզված եմ, որ մենք՝ բոլորս, եթե ուզում ենք ապրել արդար և ինքնիշխան երկրում, ապա ուղղակի պարտավոր ենք հարգել ինքներս մեզ, այսինքն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրության տոնի առթիվ»: