Karevorinfo  Հետաքրքիր է  213

60 տարի՝ քարանձավում. ամուսինները գտել են երջանկության գաղտնիքը

22:30 կիրակի, 05 հուլիսի, 2020 թ.
60 տարի՝ քարանձավում. ամուսինները գտել են երջանկության գաղտնիքը

Ամուսիններ՝ 85-ամյա Լյան Ցզիֆուն և 81-ամյա Լի Սուինը իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են Չինաստանի Նանչուն քաղաքից ոչ հեռու գտնվող քարանձավում։ Նրանք բավարար գումար չեն ունեցել սեփական տուն կառուցելու կամ վարձակալելու համար։ Այդ իսկ պատճառով 58 տարի առաջ՝ ամուսնանալուց հետո, տեղափոխվել են քարանձավ։
     Ժամանակի ընթացքում զույգն ստեղծել է սեփական տնտեսությունը՝ պահելով տարբեր կենդանիներ և աճեցնելով միրգ ու բանջարեղեն։ Այս տարիների ընթացքում նրանք ունեցել են 4 երեխա, որոնց բոլորի ծնունդը հայրն է ընդունել հենց քարանձավում: Չափահաս դառնալուն պես երեխաները տեղափոխվել են քաղաք։ Ներկայումս Լյանն ու Լին քարանձավում մենակ են ապրում։
     Երկրի իշխանությունը զույգին առաջարկել է հարմարավետ բնակարան, սակայն նրանք հրաժարվել են՝ հավելելով, որ երջանկության համար միմյանց ունենալը բավարար է։ Բացի այդ, գրեթե 60 տարի քարանձավում ապրելով, նրանք սովորել են լռությանը, մենակությանն ու բնությանը։ Նրանց խոսքով, քաղաքը կխաթարեր այդ հովվերգությունը։