Karevorinfo  Իրադարձություններ  227

Հեծանվորդ երեխան վթարի է ենթարկվել

Հեծանվորդ երեխան վթարի է ենթարկվել

Հեծանվորդ երեխան վթարի է ենթարկվել
19:45 կիրակի, 28 հունիսի, 2020 թ.
Հեծանվորդ երեխան վթարի է ենթարկվել

Այսօր՝ հունիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում 65-ամյա Սամվել Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Բաշինջաղյան փողոցում՝ 5/16 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխայի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03, այնուհետև օգնել է երեխային շտապօգնութան մեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանություն: Արմենիա բժշկական կենտրոնում երեխան առաջին բուժօգնությունն ստանալուց հետո ռեամոբիլով տեղափոխվել է Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է երեխայի ինքնությունը:

Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել վարորդին, քանի որ նրա ինքնազգացողությունը վատացել է: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: