Karevorinfo  Համացանց  492

«Ականատեսն ենք լինում երեսպաշտության ու հակաօրինականության հերթական շքահանդեսին». Արման Բաբաջանյան

22:25 ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
«Ականատեսն ենք լինում երեսպաշտության ու հակաօրինականության հերթական շքահանդեսին». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին մենք Հայաստանում ականատեսն ենք լինում երեսպաշտության ու հակաօրինականության հերթական շքահանդեսին։ Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահն ու նախկին անդամները հրաժարվում են ենթարկվել Հայաստանի հասարակության մեծամասնության քվեն ստացած իշխանության առաջնային մանդատ կրող մարմնի՝ Ազգային ժողովի ընդունած օրենքին։

Նրանք չեն ճանաչում Սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը, ինչն արդեն իսկ հանցագործություն է։ Բայց հակաիրավական ու հակապետական վարքագիծը նրանց համար ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն։

Նրանք տարիներ, տասնամյակներ շարունակ հոժարակամ ենթարկվել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բոլոր ապօրինի, հակապետական հրահանգներին, ենթարկվել են լուռ, հլու-հնազանդ, առանց որևէ առարկության։ Դա ցույց է տալիս, որ այդ մարդիկ ի բնե եղել են ու կան ապօրինության, հանցավորության կրողներ ու որևէ աղերս չունեն իրավականության ու սահմանադրականության հետ։ Իսկ դա նշանակում է, որ նրանց մենք այլևս պետք է վերաբերվենք որպես անցյալի, անդառնալի անցյալի և մեր ջանքերն ու ռեսուրսները կենտրոնացնենք նրանց արժանի փոխարինվողներ գտնելու վրա։

Սահմանադրական դատարանի նոր անդամներն ու նախագահը պետք է լինեն բացարձակ պրոֆեսիոնալներ, ունենան մարդկային ու մասնագիտական բարձր արժանիքներ, կամային հատկանիշներ, լինեն իրապես անկախ ու անաչառ, որևէ կապով կապված չլինեն ո՛չ նախկինի, ո՛չ էլ ներկայի որևէ կուսակցության կամ խմբակի հետ ու պատրաստ լինեն անմնացորդ պաշտպանել Հայաստանի սահմանադրական անվտանգությունն ու ինքնիշխանությունը։

Դա, իհարկե, չափազանց բարդ խնդիր է, բայց մենք այլընտրանք ու սխալվելու իրավունք չունենք։ Մենք ուղղակի պարտավոր ենք Սահմանադրական դատարանի նոր դատավորների բարձր պաշտոնում ընտրելու հենց այդպիսի անհատների, որոնք կծառայեն երկրում սահմանադրական արդարադատության իրականացման բարձր առաքելությանը»։