Karevorinfo  Իրադարձություններ  355

Ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման տեղեկությունն անիրական է. ոստիկանություն

21:15 հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
Ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման տեղեկությունն անիրական է. ոստիկանություն

Մայիսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանություն է ստացվել լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ Միքայել Մինասյանի հոդվածն այն մասին, որ Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներմուծվել մեծ քանակի ադամանդներ, տարվել երկու-երեք հայտնի գործարան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացած հայկական քվոտաներով դարձվել են հայկական և արտահանվել այլ երկրներ՝ առանց համապատասխան հարկեր վճարելու։ Նշվում է նաև, որ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 20 միլիարդ դրամի ադամանդ և ոսկի, մինչդեռ այդ քանակի համար, ըստ միջին վիճակագրության, անհրաժեշտ է մեծ արտադրամաս, ահռելի քանակի հոսանքի ծախս և 1400 աշխատող, սակայն նշված պայմանները բացակայում են, և ՀՀ-ում առկա են գրանցված 400 մասնագետներ։
     Նշված հոդվածի կապակցությամբ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացված ստուգողական գործողությունների ընթացքում հարցումներ են ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե և վիճակագրական կոմիտե՝ 2020 թվականին Հայաստան ներմուծված և արտահանված ադամանդի, ոսկու ծավալների, ինչպես և տվյալ գործարքները կատարած կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, ադամանդի և ոսկու վերամշակմամբ զբաղվող արտադրամասերի, դրանց աշխատակիցների քանակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։
     ՀՀ վիճակագրական կոմիտեից ստացվել է պատասխան գրություն այն մասին, որ 2019 թվականին ադամանդի մշակմամբ զբաղվել է 9, իսկ ոսկերչական զարդերի արտադրությամբ՝ 30 կազմակերպություն, որոնց աշխատողների միջին տարեկան թվաքանակը կազմել է համապատասխանաբար՝ 502 և 390 մարդ։ 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին ադամանդի մշակմամբ և ոսկերչական զարդերի արտադրությամբ զբաղվել է համապատասխանաբար 9 և 27 կազմակերպություն (աշխատողների միջին տարեկան թվաքանակը հավաքագրվում է տարեկան կտրվածքով)։ Տրամադրվել է նաև 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանված ու ներմուծված ադամանդի և ոսկու ծավալների վերաբերյալ տեղեկատվություն։
     ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխան գրության համաձայն 2020 թվականին առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել ընդհանուր շուրջ 15 մլրդ․ 129 մլն․ դրամ արժողությամբ 249098 կարատ ադամանդ (մշակված ադամանդ, մշակված բնական ադամանդ, չմշակված և մշակված բնական ալմաստ, արդյունաբերական չմշակված ալմաստ) և 7 մլրդ 492 մլն 800 հազար դրամ արժողությամբ 324 կգ ոսկի (ոսկու ձուլակտորներ, շերտաթիթեղ և պրոֆիլներ, ոսկյա զարդեր)։ Նույն ժամանակահատվածում արտահանվել է ընդհանուր շուրջ 4 մլրդ 613 մլն դրամ արժողությամբ 76073 կարատ ադամանդ և 25 մլրդ 415 մլն 800 հազար դրամ արժողությամբ 1243 կգ ոսկի։
     Ստուգողական գործողությունների նյութերի արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից պարզ է դառնում, որ Միքայել Մինասյանի կողմից հայտարարված՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից 20 մլրդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման վերաբերյալ տեղեկությունն անիրական է և չունի փաստական որևէ հիմնավորում։
     Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ադամանդի և ոսկու ներմուծմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մաքսանենգ ճանապարհով գործարքներ իրականացնելու, ինչպես և հարկերից կամ տուրքերից խուսափելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ստացվել։