Karevorinfo  Համացանց  269

Լիլիթ Գալստյան. «Դուք ունե՞ք մարդկային դեմք»

03:05 չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
 Լիլիթ Գալստյան. «Դուք ունե՞ք մարդկային դեմք»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՈԹ

Այ այս երիտասարդին, Եվրոպայի կրկնակի և Օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին, այսօր, ԱԺ մոտակայքից, ոստիկանությունը ձեռնաշղթաներով բերման ենթարկեց:

Իսկ նա իսկապես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի էր ու մեր դրոշը հպարտությամբ էր բարձրացնում աշխարհի տարբեր հարթակներում՝ սնելով մեր վիրավոր արժանապատվությունը:

Դո՛ւք ունե՞ք մարդկային դեմք՝ դո՛ւք, որ գետնաքարշ, ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին, մեկին, ով մրցահրապարակում ադրբեջանցուն էր գետնում ու հաղթանակ նվաճում...

Այսօր ձեր ցանած ատելության սերմերը մի օր պարուրվելու են ձեր շուրջ:

Հ. Գ. Բայց ինչպես զարմանալ, երբ երկու օր առաջ ԱԺ կին պատգամավորներին էին զգետնում ու գետնաքարշ տանում այդ նույն ոստիկանները... Չէ, սա չէ մեր երազանքների իրականությունը...»: