Karevorinfo  Իրադարձություններ  262

Լավրովն ու Բայրամովը հայտարարել են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը

14:40 ուրբաթ, 24 հունիսի, 2022 թ.
Լավրովն ու Բայրամովը հայտարարել են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանին 7 Ադրբեջանին խորհրդատվական ծառայություններ մատուցել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք հիմա քննարկում ենք հանդիպման օրը։ Հայկական կողմից հաստատում ենք ստացել, որ սահմանների դելիմիտացիայի գործընթացը շատ կարևոր է»,- ասել է Լավրովը։

Նա նաև դրական է գնահատել Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը հաղորդակցությունների ապաշրջափակման մասով։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Լավրովն ասել է, որ այն դադարեցրել է իր գործունեությունը։

«Այսօրվա բանակցություններում  մենք հիմնականում չենք քննարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ այն արդեն դադարեցրել է իր գործունեությունը»,- ասել է Լավրովը։

Դրանում ռուսաստանցի պաշտոնյան մեղադրել է ԱՄՆ-ին և Ֆրանսիային։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ շփումները շարունակվել են պատերազմից հետո։

«Համանախագահներին առաջարկվել է ներկայացնել նոր իրավիճակի տեսլականը։ Դրանից հետո Մինսկի խմբի հետ շփումները շարունակվել են շուրջ մեկ տարի, սակայն նրանցից առաջարկներ չեն ստացվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունը վերջին շրջանում կաթվածահար է եղել հայտնի պատճառներով։ Բանակցային գործընթացը չի կարող լինել ձևաչափի պատանդ»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Հավելենք, որ Վաշինգտոնն ու Փարիզը բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են աշխատել Մինսկում խմբի ձևաչափում՝ ի հեճուկս Բաքվից ու Մոսկվայից հնչող հայտարարությունների։ Օրերս էլ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քարըն Դոնֆրիդը հայտարարել էր, որ չնայած ՌԴ-ի հետ տարաձայնություններին՝ ԱՄՆ-ը կշարունակի աշխատանքը Մինսկի խմբում։

Էմմա Չոբանյան