Karevorinfo  Իրադարձություններ  101

Ռուսաստանը հույս ունի զարգացնել Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցությունը․ Լավրովը՝ Բայրամովին

13:50 ուրբաթ, 24 հունիսի, 2022 թ.
Ռուսաստանը հույս ունի զարգացնել Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցությունը․ Լավրովը՝ Բայրամովին

Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները և դաշնակցային համագործակցության զարգացման հույս է հայտնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մեկնարկին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Աշխարհում իրավիճակը պահանջում է կարծիքների, գնահատականների ու պայմանավորվածությունների մշտական փոխանակում, որոնք հաշվի կառնեն միմյանց շահերը, ինչպես բնորոշ է դաշնակիցներին՝ փետրվարին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի լույսի ներքո»,- ասել է Լավովը։

Նա նշել է, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցել է «մանրամասն, գործնական ու վստահելի զրույց», որի ընթացքում դիտարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության բոլոր հիմնական ոլորտները։

«Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները, միշտ հաճելի է համատեղել անձնական շփումները մեր համատեղ աշխատանքային խնդիրների քննարկման հետ»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ հավելելով, որ երկու երկրների միջև շփումները զարգանում են մի շարք ձևաչափերով։

Էմմա Չոբանյան