Karevorinfo  Իրադարձություններ  166

ՌԴ-ում մեկ շաբաթում արդեն 3-րդ ռազմական ինքնաթիռն է կործանվել

15:05 ուրբաթ, 24 հունիսի, 2022 թ.
ՌԴ-ում մեկ շաբաթում արդեն 3-րդ ռազմական ինքնաթիռն է կործանվել

Ռյազանում կործանվել է ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ: Ըստ ՏԱՍՍ-ի տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել է 10 մարդ, Baza Edition-ը հայտնում է 9-ը անձի մասին: Հաղորդվում է, որ նրանցից չորսը մահացել են, մյուսները հոսպիտալացվել են տարբեր ծանրության վնասվածքներով, փոխանցում է VOA-ն։

Ինքնաթիռի կործանման տեսանյութում երևում է, որ այն օդում հրդեհվել է։ Ըստ Baza-ի՝ այն Բելգորոդից թռել է Օրենբուրգ, Ռյազանում լիցքավորել է վառելիքը և վթարի ենթարկվել թռիչքից անմիջապես հետո: Հաղորդվում է, որ շարժիչը բռնկվել է թռիչքի ժամանակ։ Ցամաքում զոհեր և վիրավորներ չկան։

ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ խոսքը ռազմատրանսպորտային ինքնաթիռի մասին է։ Գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, որ այն ուսումնավարժական թռիչք է իրականացրել։

«Շարժիչում հայտնաբերված անսարքության պատճառով անձնակազմը որոշում է կայացրել վայրէջք կատարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը մասնակի փլուզվել է։

Նշենք, որ սա վերջին շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ ինքնաթիռի կործանումն է, որը կապ ունի ՌԴ ռազմական գերատեսչության հետ։ Ռոստովի մարզում երեքշաբթի կործանվել էր Սու-25 ռազմական ինքնաթիռ։ Օդաչուն զոհվել է։ Հունիսի 17-ին էլ Բելգորոդի մարզում կործանվել էր Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի մեկ այլ Սու-25 ինքնաթիռ։ Օդաչուն ողջ է մնացել։ Երկու դեպքում էլ որպես վթարի պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը։

Տաթև Ֆռանգյան