Karevorinfo  Իրադարձություններ  136

Տիկնիկային թատրոնի երկաթե զանգի և Խնկո Ապոր գրադարանի լատունե գրքի գողությունները բացահայտվել են

13:35 ուրբաթ, 24 հունիսի, 2022 թ.
Տիկնիկային թատրոնի երկաթե զանգի և Խնկո Ապոր գրադարանի լատունե գրքի գողությունները բացահայտվել են

Ոստիկանությունը հայտնում է, որ բացահայտել է հունիսի 20-ին  տեղի ունեցած երկու գողությունները։ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենը հայտնել էր, որ շենքի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակից գողացել են լատունե գիրքը: Գողացել էին նաև Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված զանգը:  «Հույս ունեմ, որ զանգը կհայտնաբերվի և չեն հասցնի ձուլել այն։ Այդ զանգը թատրոն եկող երեխաների ուրախությունն էր»,- Factor.am-ի հետ զրույցում ասել էր Բաբայանը։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ կենտրոնականի քրեական հետախույզները, համագործակցելով Արաբկիրի գործընկերների հետ, պարզել են, որ գողություններն իրականացրել է Վեդի քաղաքի Կասյան փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ:

Հետագա միջոցառումների արդյունքում, հունիսի 23-ի ցերեկը, նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Ազատության հրապարակում և բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, գողոնը հայտնաբերվել է:

Վեդիի բնակչի հետ գողություններին մասնակցել է հաշվառման վայր չունեցող 38-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա ևս հայտնաբերվել է Երևանի Տիտոգրադյան փողոցում, բերման ենթարկվել և տվել բացատրություն: