Karevorinfo  Իրադարձություններ  217

ՌԴ-ն Բաքվին ու Երևանին կոնկրետ առաջարկներ ունի սահմանի հստակեցման հարցով. Լավրովը՝ Ալիևին

21:30 հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
ՌԴ-ն Բաքվին ու Երևանին կոնկրետ առաջարկներ ունի սահմանի հստակեցման հարցով. Լավրովը՝ Ալիևին

Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի ու Երևանի աշխատանքին՝ ընդհանուր սահմանի հստակեցման հարցում, նաև կոնկրետ առաջարկներ ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է Lenta-ն։ 

Նրա խոսքով՝ ՌԴ-ն կարող է ցուցաբերել խորհրդատվական ծառայություններ երկու կողմերի ստեղծած դելիմիտացիայի հանձնաժողովների համար։ Լավրովը նաև խոստացել է հասնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման՝ նշելով այդ ուղղությամբ առաջընթացը։ 

«Մենք ընդհանուր ըմբռնում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ նաև Հայաստանի հետ է այդ հարցով խորհրդակցում։ 

Իր հերթին, Ալիևն ասել է, որ Բաքուն պատրաստ է լուծել Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման հետ կապված հարցերը։ 

Էմմա Չոբանյան