Karevorinfo  Իրադարձություններ  260

Հրազդան-Բջնի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած

20:25 հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Հրազդան-Բջնի ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած

Հունիսի 23-ին, ժամը 15:36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Սոլակ գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած։

ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաղսի-Բջնի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1947 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 1 մ) և հայտնվել փոսում (մոտ 2 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել վարորդին ավտոմեքենայից: Տուժածը հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար։