Karevorinfo  Իրադարձություններ  460

Փաշինյանը Ջհանգիրյանին աջակցո՞ւմ է. սկանդալից 4 օր անց իշխանությունը լուռ է, քաղհասարակությունը հրաժարական է պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:15 հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Փաշինյանը Ջհանգիրյանին աջակցո՞ւմ է. սկանդալից 4 օր անց իշխանությունը լուռ է, քաղհասարակությունը հրաժարական է պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աղմկահարույց ձայնագրության գաղտնազերծումից չորս օր անց Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները վերջնականապես դադարեցնելու որոշման մասին: Ռուբեն Վարդազարյանն այսօրվանից զրկվեց ոչ միայն ԲԴԽ նախագահի, այլ նաև ԲԴԽ անդամի պաշտոնից։ Մինչ այս, նրա լիազորությունները Խորհրդի նախագահի պաշտոնում ժամանակավորապես կասեցված էին նախորդ տարվա ապրիլի 15-ից։

Ուշագրավ է, որ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը, ըստ Ջհանգիրյանի, կայացվել է հունիսի 16-ին։ Այն, սակայն, հրապարակվում է իր և Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությունից երեք օր անց։ Քննադատությունների կենտրոնում հայտնված Ջհանգիրյանն այս տեղեկությունը հատուկ շեշտեց։

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին, փաստորեն, այդ պահին արդեն իսկ պաշտոնազրկված Ռուբեն Վարդազարյանն ասուլիսի ընթացքում հրապարակեց իր և Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ շուրջ 15 րոպեանոց ձայնագրություն։ Զրույցում Ջհանգիրյանը Վարդազարյանին առաջարկում էր հրաժարական տալ՝ խոստանալով երաշխավորել, որ վերջինս քրեական պատասխանատվության չի ենթարկվի։

Քաղհասարակության ներկայացուցիչներն ու իրավապաշտպաններն արդեն չորս օր է՝ պնդում են, որ Գագիկ Ջհանգիրյանը փորձել է միջամտել արդարադատությանը, թույլ չի տվել քրգործեր հարուցվեն։ Չնայած պահանջին՝ Գագիկ Ջհանգիրյանը, կարծես, հրաժարական չի պատրաստվում ներկայացնել։ Հայաստանյան յոթ հասարակական կազմակերպություններ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը պահանջելուց բացի՝ անհրաժեշտ են համարում դատաիրավական համակարգում վեթինգի իրականացումը։

«Բարձրագույն դատական խորհրդի՝ դատարանների և դատավորների անկախության երաշխավորի առաքելությունը պահանջում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը և դրա անդամները պետք է դատական իշխանության անաչառության, անկախության և արդյունավետության արտացոլանքը հանդիսանան, վայելեն ինչպես համակարգի ու հանրության վստահությունը, այնպես էլ հանդես գան որպես արդարադատության սիմվոլ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամները իրենց հանրային կերպարով, գործունեությամբ և խոսքով պետք է վստահելի և օրինակելի լինեն ողջ հասարակության համար: Մինչդեռ, հրապարակված ձայնագրությունը հերթական անգամ ապացուցում է, որ դատական համակարգի խնդիրներն սկսվում են այն մարմնից, որի նպատակն ու առաքելությունը այդ խնդիրների լուծումն է, մարմին, որն ի դեմս իր նախագահների ավելի շատ ասոցացվում է հանրային պարսավանքի ու ամոթի հետ»,- ասվում է ՀԿ-ների հայտարարությունում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը ևս միացել է քաղհասարակության պահանջին, Ջհանգիրյանի հետագա պաշտոնավարումն անընդունելի է համարում։

Դատավորների անկախությունը երաշխավորող կառույցը ղեկավարող Գագիկ Ջհանգիրյանը սկանդալային ձայնագրության հրապարակումից չորս օր անց էլ որևէ կերպ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Այսօր նա ԲԴԽ-ում նիստ էր նախագահում, և տպավորություն էր, թե որևէ միջադեպ տեղի չի էլ ունեցել։

Մինչ Ջհանգիրյանն իր պարզաբանումները կներկայացնի թեմայի շուրջ՝ նշենք, որ արդարադատությանը նրա ենթադրյալ միջամտությանը որևէ կերպ չեն անդրադարձել ո՛չ ՀՀ վարչապետը, ո՛չ էլ իշխող ՔՊ խմբակցությունը։ Իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ Հանրայինին տված հարցազրույցում հրաժարվել է կարծիք հայտնել։

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Գագիկ Ջհանգիրյանն ունի քաղաքական իշխանությունների աջակցությունը, ինչով պայմանավորված էլ հրաժարական չի ներկայացնում։

Անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանին՝ նշենք, որ նա ԲԴԽ նախագահի պաշտոնում մնաց շուրջ երեք տարի, որից մեկ տարին՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված։ Վարդազարյանն ընկերական հարաբերություններ ունի Արթուր Վանեցյանի հետ և, ըստ տեղեկությունների, հենց նա էլ իշխանություններին առաջարկել էր Վարդազարյանի թեկնածությունը։

Ռուբեն Վարդազարյանն իր պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո, դատավորներին ուղղված մի հայտարարություն տարածեց, որը իշխանությունները և որոշ ընդդիմադիր ուժեր որակեցին Վարդազարյանի կողմից աջակցություն իր ընկեր Արթուր Վանեցյանին։

«Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- նշել էր Վարդազարյանը։

Վարդազարյանի այս հայտարարությանը նախորդել էր ԱԱԾ-ի մի աղմկահարույց հաղորդագրություն, որտեղ նկարագրվում էր Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ։ Քրգործով անցնում էր նաև Արթուր Վանեցյանը։ Վարդազարյանի հայտարարությունից հետո դատարանը չբավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունն ու Վանեցյանին չկալանավորեց։

Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2021 թվականի ապրիլի 15-ին։ Գործը տևական ժամանակ է, ինչ դատարանում է։ Նրան մեղադրում են պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Ուշագրավ է, որ Ջհանգիրյանն աղմկահարույց ձայնագրությունում հայտնել էր նրան առնչվող ևս երկու քրգործ հարուցելը թույլ չտալու մասին։ Ի՞նչ հիմքերի մասին է խոսքը և արդյո՞ք կհարուցվեն նոր քրգործեր․ քաղհասարակությունը հույս ունի, որ խոչընդոտման մասին հայտնի դառնալուց հետո իրավապահները նաև այդ դրվագով կզբաղվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան