Karevorinfo  Իրադարձություններ  249

Էրդողանը կարող է Թուրքիայում ընտրությունները նշանակել հաջորդ տարվա մայիսին․ ԶԼՄ-ներ

23:40 հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Էրդողանը կարող է Թուրքիայում ընտրությունները նշանակել հաջորդ տարվա մայիսին․ ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հաջորդ տարվա մայիսին նշանակել նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին գրում է Hürriyet-ը։

Ընտրությունները կարող են տեղի ունենալ մայիսի 14-ին, գրում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ներսում տարածված լուրերը։ Կառավարությունը պետք է ընտրություններն անցկացնի մինչև 2023 թվականի հունիսը։

Նախագահական ու խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-ամյակի տարում, որը, ինչպես Էրդողանն է ասում, առանցքային շրջադարձային կետ է լինելու Թուրքիայի զարգացման ու համաշխարհային դիրքի մեջ։

Լրատվականը նշում է, որ ընտրությունները մայիսին տեղափոխելու հիմնական պատճառներից մեկը հուլիսին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից խուսափելն է, երբ շատ թուրքեր ամառային արձակուրդների են մեկնում։ Մայիսին ընտրությունների անցկացումը կարող է նաև կոչված լինել տապալելու ընդդիմության պնդումները, թե Էրդողանը խախտում է Սահմանադրությունը՝ առաջադրվելով նախագահի պաշտոնում երրորդ ժամկետի համար։ Իրավաբանները նշում են, որ արտահերթ ընտրությունների նշանակումը կօգնի խուսափել իրավական քննարկումներից կամ բողոքարկումներից։ Սահմանադրությունը սահմանում է, որ նախագահը կարող է պաշտոնավարել առավելագույնը երկու ժամկետ։

Նշվում է, որ դպրոցներում հունիսի քննությունները ևս կարող են ընտրություններում դժվարություններ ստեղծել աշակերտների ու նրանց ընտանիքների համար։

Հավելենք, որ սոցիալական տարբեր հարցումների համաձայն՝ Էրդողանի հանրային աջակցության մակարդակը բավական նվազել է՝ կապված երկրում առկա սոցիալ-տնտեսական վատ իրավիճակի ու աննախադեպ գնաճի հետ։

Էմմա Չոբանյան