Karevorinfo  Իրադարձություններ  135

Կապիկի ծաղիկը համաճարակ է հայտարարվել․ ԱՀՑ

17:15 հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Կապիկի ծաղիկը համաճարակ է հայտարարվել․ ԱՀՑ

Առողջապահության համաշխարհային ցանցը (ԱՀՑ) կապիկի ծաղիկը համաճարակ է հայտարարել։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Կազմակերպությունը կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է առողջապահության համար համաշխարհային նշանակության արտակարգ իրավիճակ։ ԱՀՑ-ում ընդգծել են, որ բռնկման բացասական հետևանքները նվազեցնելու համար պետք է վերացնել բռնկումը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելով ամենուր, որտեղ վիրուսը փոխանցվում է։

Ցանցի ներկայացուցիչները պարզաբանել են, որ ներկայում վարակի դեպքեր են հայտնաբերվել աշխարհի 58 երկրներում, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 3․417-ը, իսկ վարակի տարածման տեմպերն ամեն շաբաթ աճում են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունիսի 23-ին արտակարգ հավաք է գումարելու՝ գնահատելու կապիկի ծաղիկի բռնկման գլոբալ վտանգը։ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը նշել է, որ նախորդ բռնկումների հետ համեմատ՝ ջրծաղիկի վիրուսի այս տարբերակն իրեն անսովոր է դրսևորում, ուստի վարակաբանները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն դրան։