Karevorinfo  Իրադարձություններ  243

ԱՄՆ Ֆինանսների փոխնախարարը Թուրքիայում զգուշացնում է՝ չօգնել ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները

16:40 հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
ԱՄՆ Ֆինանսների փոխնախարարը Թուրքիայում զգուշացնում է՝ չօգնել ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն ժամանելու է Անկարա, որտեղ հանդիպելու է Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Սահաբ Քավջիօղլուի և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթիի հետ, գրում է AL-Monitor-ը։

Սպասվում է, որ Ադեյեմոն բարձրաձայնելու է Բայդենի վարչակազմի մտահոգությունները՝ կապված Թուրքիա ռուսական միջոցների և ակտիվների հոսքի հետ, Al-Monitor-ին հաստատել են  դեյեմոյի օրակարգին ծանոթ երկու պաշտոնյաները, սակայն այլ մանրամասներ չեն ներկայացրել:

Ադեյեմոյի այցը հաջորդում է Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին, որը նաև մեծ մագնիս է դարձել ռուս օլիգարխների համար, որոնք ձգտում են խուսափել պատժամիջոցներից՝ սահմանված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով:

Ամերիկացի պաշտոնյան, որն անցյալ տարի ղեկավարել է պատժամիջոցների քաղաքականության գերատեսչական վերանայումը, նախկինում զգուշացրել է թուրքական և էմիրաթական ֆինանսական հաստատություններին հնարավոր հետևանքների մասին, եթե օգնեն Ռուսաստանին՝ շրջանցել սահմանափակումները։

Հավելենք, որ Թուրքիան հրաժարվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումից, հակառակը՝ օգնում է երկիր տեղափոխել ռուսական բիզնեսը։

Էմմա Չոբանյան