Karevorinfo  Իրադարձություններ  128

Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները Թեհրանում քննարկել են երկկողմ համագործակցության վերաբերյալ նոր համաձայնագիրը

17:40 հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները Թեհրանում քննարկել են երկկողմ համագործակցության վերաբերյալ նոր համաձայնագիրը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները լավ են անցել, մտքեր են փոխանակվել Թեհրանի և Մոսկվայի միջև նոր համաձայնագրի շուրջ, փոսխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք պարոն Լավրովի հետ, քննարկեցինք երկկողմ օրակարգի, տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային օրակարգի տարբեր հարցեր»,- ասել է Աբդոլլահիանը։

Նա հավելել է, որ բանակցություններում մեծ նշանակություն է տրվել համապարփակ երկարաժամկետ և ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի հարցին։

«Մենք ստացել ենք մեր գործընկերների կարծիքները ՌԴ ԱԳՆ-ից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության այլ գերատեսչություններից: Հուսով ենք, որ շուտով կկարողանանք փորձագիտական հանդիպում անցկացնել՝ վերջնական տեսքի բերելու այս համաձայնագրի բովանդակությունը՝ խորհրդարաններում այս փաստաթղթի հետագա վավերացմամբ»,- հավելել է իրանցի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան