- ՀՀ Պաշտպանության նախարարությունը 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար եռամսյա վարժական հավաքներ կանցկացնի։ Վարժական հավաքներում կներգրավվեն մինչև 1444 քաղաքացիներ:
- ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս անդրադարձել է ընդդիմության բողոքի ակցիաներին՝ նշելով, որ ինքը միշտ պատրաստ է եղել երկխոսության, իսկ ընդդիմությունը հրաժարվել է։
- Խաչատուրյանն անդրադարձել է Արցախի հարցին, ինչպես նաև «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում» պնդմանը։ Նա նշել է, որ պետք է իրատես լինել, իսկ նման ձևակերպումներով զրկում ենք պատասխանատուներին մանևրելու հնարավորությունից։
- Հայաստանի կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև նախատեսվում է դրամաշնորհային համաձայնագիր ստորագրել։ Համագործակցության շրջանակներում Վաշինգտոնը 120 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Երևանին։ 68, 565 մլն դոլար ուղղվելու է ժողովրդավարության խթանմանը, իսկ 51,435 մլն դոլարը՝ տնտեսական անվտանգության բարելավմանը:
Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։