Karevorinfo  Իրադարձություններ  168

Նոր հաստիքներ ու կառուցվածքային փոփոխություններ՝ Գյումրու քաղաքապետարանում

14:25 հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Նոր հաստիքներ ու կառուցվածքային փոփոխություններ՝ Գյումրու քաղաքապետարանում

Գյումրու համայնքապետարանի հաստիքացուցակում տեղի են ունեցել փոփոխություններ։

Համայնքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ Սյուզաննա Վարդևանյանն ավագանու հաստատմանն է ներկայացրել համայնքապետարանի հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, պաշտոնների դրուքաչափերը։ Նրա տեղեկացմամբ՝ 14 կառուցվածքային ստորաբաժանումների փոխարեն այսուհետ կլինեն 16-ը։

Համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի հիման վրա կստեղծվեն երկու բաժիններ՝ ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժին և բնակարանային տնտեսության ու համատիրությունների աշխատանքների համակարգման բաժին։

Գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժինը կմասնատվի, գովազդի բաժինը կառանձնանա առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնից։

Ըստ զեկուցողի՝ կավելանան նոր հաստիքներ, օրինակ՝ Գյումրու գլխավոր ճարտարապետի օգնականի հաստիքը։ Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կընդգրկվեն 9 նոր պաշտոններ, համայնքային ծառայության պաշտոնների թվաքանակը կավելանա երեքով, տեխնիկական սպասարկման անձնակազմում կավելանան երկու նոր հաստիքներ, իսկ քաղաքացիական ծառայություն իրականացնող անձնակազմում կավելանա այգեպանի հաստիք։

Գյումրու համայնքապետարանի հաստիքների քանակը կլինի 217։

Արմիկ Մովսիսյան