Karevorinfo  Իրադարձություններ  199

ԵՄ-ն պատրաստվում է ռեկորդային ժամանակում հաստատել Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակը

14:15 հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
ԵՄ-ն պատրաստվում է ռեկորդային ժամանակում հաստատել Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակը

Բրյուսելում այսօր կայանալիք գագաթնաժողովում եվրոպական 27 երկրներ պետք է հավանություն տան Ուկրաինային ԵՄ անդամությանն թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելուն։ Եվրահանձնաժողովը հավանություն է տվել նրա դիմումին անցյալ շաբաթ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Եթե Ուկրաինան իսկապես ստանա թեկնածու երկրի կարգավիճակ, դա կլինի այդ հարցով պատմության մեջ ամենաարագ որոշումը։

Ուկրաինան ԵՄ-ին անհապաղ անդամակցության հայտ է ներկայացրել փետրվարին՝ իր տարածք ռուսական ներխուժումն սկսելուց օրեր անց։ Այդ ժամանակից ի վեր գործընթացը զարգացել է ռեկորդային տեմպերով։

Գագաթնաժողովի նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ելույթում խոսել է իր «հեռախոսային մարաթոնի» մասին, որի ընթացքում զրուցել է եվրոպական 11 երկրների ղեկավարների հետ և շնորհակալություն հայտնել աջակցության համար։

«Սպասում ենք առանցքային եվրոպական որոշմանը, սպասում ենք վաղվա երեկոյին։ Դրան ընդամենը մի քանի ժամ է մնացել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Տաթև Ֆռանգյան