Karevorinfo  Իրադարձություններ  264

Ուկրաինայում պատերազմը երկարատև է լինելու․ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են զենք մատակարարել. Ստոլտենբերգ

13:50 հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Ուկրաինայում պատերազմը երկարատև է լինելու․ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են զենք մատակարարել. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ  դաշինքի երկրները կարող են շարունակել Ուկրաինային զենք մատակարարել այնքան, որքան անհրաժեշտ է։ Այս մասին գրում է Unian-ը։

Նա նաև ընդգծել է, որ պատերազմն Ուկրաինայում երկարատև է լինելու։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «քաղաքական և բարոյական պարտավորություն ունեն»՝ չդադարեցնել զենքի մատակարարումը։

«Մենք պետք է մատակարարենք ժամանակակից սպառազինություն, ծանր սպառազինություն, ինչպես արել են ՆԱՏՕ-ի դաշնակիցները երկար ժամանակ, ինչպես նաև ՆԱՏՕ-ն պետք է աջակցության ցուցաբերման հարցում որոշակի դեր խաղա»,-ասել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ պատերազմ Ուկրաինայում փաստացի սկսվել է 2014 թվականին, երբ Ռուսաստանը «բռնակցել է Ղրիմն ու աջակցել Ուկրաինայի արևելքի զինյալներին»։

Էմմա Չոբանյան