Karevorinfo  Իրադարձություններ  167

Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն աշխարհում վատացել է, ԱՄՆ-ին դրական են վերաբերվում․ հարցում

22:20 հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն աշխարհում վատացել է, ԱՄՆ-ին դրական են վերաբերվում․ հարցում

Համաշխարհային հասարակական կարծիքի վերլուծությունը ցույց է տվել, որ Ռուսաստանի վարկանիշը նվազել է Ուկրաինա ներխուժումից հետո, մինչդեռ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը հիմնականում մնում է դրական։ Pew Research Center-ի նոր հարցումը ցույց է տվել, որ այն մարդկանց թիվը, որոնք ԱՄՆ-ին համարում են հուսալի գործընկեր իրենց երկրի համար, անցյալ տարվա համեմատ՝ աճել է, որոշ դեպքերում՝ զգալիորեն, փոխանցում է VOA-ն։

Միջին հաշվով, հարցվածների 61 տոկոսը 17 այլ երկրներում, բացառությամբ հենց ԱՄՆ-ի, ասել է, որ կողմ է Միացյալ Նահանգներին:

Շվեդիան, Հարավային Կորեան և Ավստրալիան այն երկրներից են, որտեղ ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն բարելավվել է վերջին տարվա ընթացքում։ Օրինակ՝ Շվեդիայում հարցվածների 84 տոկոսն ԱՄՆ-ին վստահելի գործընկեր է համարում, ինչը 21 տոկոսային կետով ավելի է 2021 թվականի համեմատ։

Հարավային Կորեայում 83 տոկոսը ԱՄՆ-ին վստահելի գործընկեր է համարում, ինչը 25 տոկոսային կետով ավելի է անցյալ տարվա համեմատ։ Կանադայում 84 տոկոսը կիսում է այս կարծիքը՝ 16 կետով ավելի:

Հարցման համաձայն՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը նույնպես հիմնականում դրական է և բարելավվել է մի քանի երկրներում անցյալ տարվանից, այդ թվում՝ Գերմանիայում և Շվեդիայում, որը դեռևս դաշինքի անդամ չէ։ Շվեդների մասնաբաժինը, որոնք, ընդհանուր առմամբ, դրական են տրամադրված ՆԱՏՕ-ին, փետրվարի 77 տոկոսից ապրիլին հասել է 84 տոկոսի:

Միջին հաշվով, հարցված երկրների մարդկանց 85 տոկոսը հայտնել է Ռուսաստանի նկատմամբ ոչ դրական վերաբերմունքի մասին։ Ամենամեծ անկումը գրանցվել է Իտալիայում, որտեղ Ռուսաստանին կողմ արտահայտվողների մասնաբաժինը 48 տոկոսից նվազել է 14 տոկոսի։

Ռուսաստանին աշխարհագրորեն մոտ գտնվող երկրների բնակիչներն ավելի հաճախ են ոչ դրական կարծիք հայտնել։ Լեհերը հատկապես քննադատաբար են արտահայտվել․ հարցվածների 97 տոկոսը հայտնել է Ռուսաստանի նկատմամբ ոչ դրական վերաբերմունքի մասին, այդ թվում՝ 91 տոկոսը խիստ բացասական տեսակետ է հայտնել:

Հարավային Կորեայում, որին Ռուսաստանից բաժանում է ընդամենը մեկ երկիր, հարցվածների մեծամասնությունը, ովքեր դրական վերաբերմունք են ունեցել ՌԴ-ի նկատմամբ, նվազել է 26 տոկոսային կետով։ Ռուսաստանի հետ ընդհանուր ծովային սահման ունեցող Շվեդիայում հարցվածների 80 տոկոսն ասել է, որ շատ բացասական վերաբերմունք ունի այդ երկրի նկատմամբ։

Զեկույցը ներառում է տվյալներ ԱՄՆ-ից, Կանադայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Իսպանիայից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Ավստրալիայից, Ճապոնիայից, Մալայզիայից, Սինգապուրից և Հարավային Կորեայից:

Տաթև Ֆռանգյան