Karevorinfo  Իրադարձություններ  156

Լիտվայի նախագահը ԵՄ գագաթնաժողովում աջակցություն կխնդրի ՌԴ-ի սպառնալիքների պատճառով

16:20 հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Լիտվայի նախագահը ԵՄ գագաթնաժողովում աջակցություն կխնդրի ՌԴ-ի սպառնալիքների պատճառով

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ԵՄ գագաթնաժողովում կձգտի Միության անդամ երկրների առաջնորդների աջակցությունը ստանալ Լիտվայի համար, որը վերջին օրերին սպառնալիքներ է ստացել Ռուսաստանից։ Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։

«Մեր կարծիքով՝ արդարացի կլինի ասել, որ դա ոչ թե Լիտվայի, այլ որպես ամբողջության՝ ԵՄ-ի գործն է, և որ ԵՄ-ն համերաշխ պատժամիջոցներ է կիրառում»,- հավելել է նա։

Պաշտոնյան նշել է, որ Նաուսեդան պետք է Միությանը հրավիրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փուլի շուրջ քննարկումներ սկսելու: Նա նաև ասել է, որ Նաուսեդան միաձայն հավանություն կխնդրի միության ղեկավարներից՝ Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու համար:

Տաթև Ֆռանգյան