Karevorinfo  Իրադարձություններ  138

Բուլղարիայում բազմահազարանոց բողոքի ցույցեր են․ կառավարությանն անվստահություն են հայտնել

13:10 հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Բուլղարիայում բազմահազարանոց բողոքի ցույցեր են․ կառավարությանն անվստահություն են հայտնել

Բուլղարիայում կառավարման ճգնաժամ է. չորեքշաբթի օրը՝ հունիսի 22-ին, Բուլղարիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել ընդամենը վեց ամիս առաջ  պաշտոնը ստանձնած վարչապետ Կիրիլ Պետկովի կառավարությանը։ Եվրոպական հայացքներով հայտնի Պետկովը փոխարինել էր երկարամյա վարչապետ Բոյկո Բորիսովին, որի դեմ կոռուպցիայի մեղադրանքներ էին հնչել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բոյկո Բորիսովը Բուլղարիայի կառավարությունը գլխավորել է 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի մարտը, 2014 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի հունվարը և 2017 թվականի մայիսից մինչև 2021 թվականի մայիսը։

Այժմ Բորիսովը գլխավորում է ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (GERB), որն էլ նախաձեռնել է Պետկովի կառավարությանն անվստահություն հայտնելը։

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Սոֆիայի փողոցներ՝ իրենց աջակցությունը հայտնելով վարչապետին։ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը կրկին հանձնարարել է Պետկովին ձևավորել նախարարների կաբինետ, սակայն ձախողման դեպքում երկրում կարող են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվել։

Մոտ երկու շաբաթ առաջ Պետկովի գլխավորած իշխող ձախ-լիբերալ կոալիցիան կորցրել է իր բացարձակ խորհրդարանական մեծամասնությունը այն բանից հետո, երբ «Այդպիսի մարդիկ կան» կուսակցությունը, որը գլխավորում է երգիչ Սլավի Տրիֆոնովը, լքեց այն։

Կոալիցիայում հակասությունները սրվեցին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկնարկից հետո։ Ապրիլի վերջին ռուսական «Գազպրոմ» կոնցեռնը դադարեցրեց գազի մատակարարումը Բուլղարիա։
Ավելի վաղ՝ մարտի 17-ին, Բոյկո Բորիսովը կալանավորվել էր ԵՄ-ի միջոցները յուրացնելու կասկածանքով, սակայն ընդամենը մեկ օր անց ազատ արձակվեց, որից հետո Կիրիլ Պետկովը դատախազությանը մեղադրեց կոռուպցիայի դեմ իր պայքարը սաբոտաժի ենթարկելու մեջ։ Գալով իշխանության՝ Պետկովը խոստացել էր պայքարել Բուլղարիան  իրական եվրոպական պետություն դարձնելու համար՝ «հաջողակ, առանց մաֆիայի»։

Տաթև Ֆռանգյան