Karevorinfo  Իրադարձություններ  137

Վաշինգտոնը Հայաստանում 120 մլն դոլարի ներդրում կանի

22:45 չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ.
Վաշինգտոնը Հայաստանում 120 մլն դոլարի ներդրում կանի

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև նախատեսվում է դրամաշնորհային համաձայնագիր ստորագրել։ Համագործակցության շրջանակներում Վաշինգտոնը 120 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Երևանին։ Դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:

Ըստ այդմ՝ 68, 565 մլն դոլար ուղղվելու է ժողովրդավարության խթանմանը, իսկ 51,435 մլն դոլարը՝ տնտեսական անվտանգության բարելավման համար:

«Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,- նշված է համաձայնագրի նախագծում։

Նարեկ Կիրակոսյան