Karevorinfo  Իրադարձություններ  163

Թուրքիայի հյուսիս-արևելքում ռուսական «Օրլան-10» ԱԹՍ է հայտնաբերվել

20:15 չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ.
Թուրքիայի հյուսիս-արևելքում ռուսական «Օրլան-10» ԱԹՍ է հայտնաբերվել

Թուրքիայի հյուսիս-արևելքում ռուսական «Օրլան-10» անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Քաղաքացիները, որոնք գնացել են սունկ հավաքելու լեռնային տարածքում՝ Տիլքիչեկ գյուղի և Գյումյուշխանե շրջանի Կուրտյունի Կազըքբելի դաշտավայրի հատվածում, գետնին տեսել են վնասված անօդաչու թռչող սարք։ Ուժայինները, որոնք ուղարկվել են շրջան, պարզել են, որ երեք մետր թևերի բացվածքով անօդաչու թռչող սարքը ռուսական արտադրության «Օրլան-10» հետախուզական անզեն նմուշն է»,- գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ անօդաչուն ինքնուրույն է հասել այդ տարածաշրջան այն բանից հետո, երբ կորցրել է ազդանշանն Ուկրաինայի տարածաշրջանից կամ սիրիական տարածաշրջանից։ Դեպքի վայրից անօդաչուն ուժայինները տարել են Անկարա՝ փորձաքննության։

Էմմա Չոբանյան