Karevorinfo  Իրադարձություններ  157

ՌԴ-ի հետ գործընկերությունը տեսանելի ապագայում անհնար է պատկերացնել․ Շոլց

19:30 չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ.
ՌԴ-ի հետ գործընկերությունը տեսանելի ապագայում անհնար է պատկերացնել․ Շոլց

ՆԱՏՕ-ի 2010 թվականի ռազմավարական հայեցակարգում նշված գործընկերությունը Ռուսաստանի հետ տեսանելի ապագայում աներևակայելի է նրա ագրեսիվ, իմպերիալիստական ​​դիրքորոշման պատճառով։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին Բունդեսթագում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ներկայացնելով Բեռլինի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովներում։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, որը կանցկացվի հունիսի 28-30-ը Մադրիդում, Շոլցը համախմբվածության և վճռականության ազդանշան է ակնկալում Ուկրաինայի պատերազմի ֆոնին։

Միաժամանակ, նա նշել է, որ խելամիտ չի լինի դադարեցնել ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնադիր ակտը, քանի որ այն միայն կխաղա Ռուսաստանի նախագահի և նրա քարոզչության օգտին։

Ըստ Շոլցի՝ 1997 թվականին ստորագրված փաստաթուղթը հաստատում է հենց այն սկզբունքները, որոնք կոպտորեն խախտում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բռնություն չկիրառելը, սահմանների ու անկախ պետությունների ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, և դա նրան պետք է նորից ու նորից հիշեցնել։

Էմմա Չոբանյան