Karevorinfo  Իրադարձություններ  115

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին

18:20 չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ.
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագհի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի և արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին: ԿԲ նախագահն անդրադարձել է նաև արժութային շուկայում հակամրցակցային դրսևորումներին և Կենտրոնական բանկի կողմից նման երևույթները բացառող միջոցառումներին և պատժամիջոցներին:

Նախագահ Խաչատուրյանը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարևորությունը, ինչպես նաև բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում Կենտրոնական բանկի կայունացնող և հավասարակշռող դերակատարությունը»,- ասված է հաղորդագրությունում։