Karevorinfo  Իրադարձություններ  256

Հափշտակել էր բջջային հեռախոսն ու վերադարձնելու դիմաց փող պահանջել

19:40 չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ.
Հափշտակել էր բջջային հեռախոսն ու վերադարձնելու դիմաց փող պահանջել

Հունիսի 18-ին, ժամը 16-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել էին մի կնոջ բջջային հեռախոսը: Ավելի ուշ, երբ տուժողը հաղորդագրություն էր ուղարկել իր հեռախոսահամարին, կողոպտիչը հեռախոսը վերադարձնելու համար պահանջել էր 50 հազար դրամ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության Շենգավիթի բաժնում մշակվեց օպերատիվ գործողությունների պլան, համաձայն որի՝ Հայկ Հովսեփյան փողոցի հարակից զբոսայգում տուժողը հեռախոսի դիմաց պետք է տար պահանջած գումարը:

Ժամը 20-ի սահմաններում քրեական հետախույզները նշված զբոսայգու մոտից, կողոպուտ և շորթում կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին մի երիտասարդի: Բաժնում պարզվեց նրա ինքնությունը. Երևանի բնակիչ էր, 17-տարեկան:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։