Karevorinfo  Իրադարձություններ  232

Ռուստամ Բադասյանն այցելել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն

15:30 չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ.
Ռուստամ Բադասյանն այցելել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն

Օրերս այցելել եմ Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն՝ ծանոթանալու կառույցի աշխատանքներին․ փեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Հանդիպման ընթացքում Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն ղեկավար կազմի հետ քննարկել ենք համատեղ իրականացվող աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցերն ու անդրադարձել ենք սահմանապահ ծառայության առանձնահատկություններին: Դիտարկել ենք նաեւ սահմանային անցման կետերում մաքսանենգության դեմ պայքարի համատեղ գործակցության արդյունավետության բարձրացման քայլերը։

Երկուստեք կարևորել ենք Մեղրիի անցակետում նոր որակի համատեղ ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ սահմանահատման գործընթացն ավելի արագ և բարձրորակ կազմակերպելու նպատակով»,- գրել է Բադասյանը։