Karevorinfo  Իրադարձություններ  189

Հետախուզման մեջ գտնվող Դոն Պիպոն հայտարարել է նոր շարժում սկսելու մասին

11:45 չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ.
Հետախուզման մեջ գտնվող Դոն Պիպոն հայտարարել է նոր շարժում սկսելու մասին

Դոն Պիպո մականվամբ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը հայտարարել է, որ նոր շարժում է սկսում։ Ասատրյանը համացանցում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նշում է, որ առաջնորդելու է «Հայ խաչակիրների ազատագրական շարժումը»։

«Խոստանում եմ բարձր պահել հայ տղամարդու արժանապատվությունը, գործել մեր հայ եկեղեցու կանոնակարգով և առաջնորդվել հայկական ընտանիքների շահերով, օգտակար լինել իմ ազգին և իմ հայրենիքին»,- տեսաուղերձում հայտարարում է Ասատրյանը՝ առանց մասնավորեցնելու, թե ինչը և ումից է պատրաստվում ազատագրել։

Հայտնի չէ նաև, թե որտեղ է տեսագրվել ուղերձը, քանի որ Դոն Պիպոն այս պահին հետախուզման մեջ է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, սակայն ուշագրավ է այն փաստը, որ տեսաուղերձի ընթացքում Ասատրյանը կանգնած է Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշների ֆոնին։