Karevorinfo  Իրադարձություններ  172

Թուրքական Մարմարիսում անտառային խոշոր հրդեհներ, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ավիացիա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

14:55 չորեքշաբթի, 22 հունիսի, 2022 թ.
Թուրքական Մարմարիսում անտառային խոշոր հրդեհներ, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ավիացիա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Թուրքիայի հարավարևելյան Մուղլա նահանգի Մարմարիս հանգստավայրում երեկ երեկոյան անտառային խոշոր հրդեհներ են բռնկվել, որոնք դեռևս չի հաջոդվում մեկուսացնել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Կրակն արագորեն տարածվել է քամու մեծ արագության պատճառով։

Հաղորդվում է, որ Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը Մարմարիսի շրջանի հրդեհները մարելու համար ավիացիա է ներգրավել։ Թուրքիայի Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարության ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն՝ շուրջ 1600 մարդ է պայքարում անտառային հրդեհի դեմ։ Հրդեհաշիջման համար օգտագործվում է 363 միավոր հատուկ մեքենա, 39 միավոր շինարարական տեխնիկա։ Առավոտյան կրակի դեմ պայքարին միացել է 20 ուղղաթիռ ու 14 ինքնաթիռ։

Հիշեցնենք, որ Մուղլան անցյալ տարվա խոշոր անտառային հրդեհներից ամենաշատ տուժած նահանգներից է։

Էմմա Չոբանյան